ԱՄՆ-ն և Իրանը կալանավորվածների փոխանակում են իրականացրել։ ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիին, ով 2018թ․ հոկտեմբերի 22-ին կալանավորվել էր Մինիսոտայում՝ առանց մեղադրանքի առաջադրման։ Իսկ Իրանն ԱՄՆ-ին է հանձնել ամերիկացի ուսանող Սյուե Վանին, ով 2016թ․ Իրանում կալանավորվել էր լրտեսության կասկածանքով։ Իր հաղորդագրության մեջ իրանական ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրանցի գիտնականի ազատ արձակմանը, հատկապես Շվեյցարիայի կառավարությանն ու դեսպանությանը։