Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել՝ թաիլանդացի դպրոցականներին քարայրից փրկած բրիտանացի դայվերի զրպարտության գործով։
Վեռնոն Անսուորթը 190 մլն դոլար է պահանջել Մասկի վիրավորական արտահայտությունների դիմաց, ով իրեն անվանել էր պեդոֆիլ, երբ 2018-ի հունիսին բրիտանացի դայվերը փրկել էր քարայրից թաիլանդացի դպրոցականներին։
BBC-ն հայտնում է, որ Մասկը դատարանին ասել է, որ «պեդոֆիլ» բառը սովորական բան է Հարավային Աֆրիկայում, որտեղ նա մեծացել է։