Հնդաստանում 32 մարդ զոհվել է հրդեհի պատճառով
Հնդկաստանի Նյու Դելիի գործարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 32 մարդ է զոհվել, փոխանցում է
ՐԻԱ Նովոստին:
«Հրդեհի պատճառով երեսուներկու մարդ զոհվել է Անաժ Մանդի փողոցում»,- ասված է Հնդկաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ փոխանցվող տեղեկատվության, հրդեհն ամբողջությամբ մարվել է: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հրդեհի բռնկման պատճառները դեռ բացահայտված չեն:
© armedia.am