Երեկ Սոչիում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների 5 ժամից ավել տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումները գազի և նավթի հարցում հաջողվել է զգալիորեն մոտեցնել։ Այդ մասին, Interfax-ին ասել է ՌԴ տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը։
Նրա խոսքերով, ձեռք բերված պայմանավորվածությունները երկուշաբթի օրը կփոխանցվեն փորձագետներին՝ դրանց դետալները մշակելու և ճանապարհային քարտեզի վերածելու համար։
Օրեշկինը նշել է, որ մինչ նախագահների հանդիպումը վիճահարույց հարցերն արդեն իսկ շատ քիչ էին, իսկ բանակցություններից հետո էլ ավելի քչացան։
Դաշնային պետության շրջանակներում ինտեգրացիայի խորացման շուրջ բանակցությունները 5 ժամից ավել են տևել։ Հաջորդ հանդիպումը կայանալու է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին։