ԱՄՆ մշտապես հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել Սիրիա։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌոսԲալտը, հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Դոնալդ Ռեյգանի անվան պաշտպանության ֆորումին։
Նրա խոսքերով մոտ ապագայում չի նախատեսվում զորք ուղարկել այդ տարածաշրջան, այդ թվում՝ Իրանին զսպելու նպատակով։
Նա հերքել է The Wall Street-ի տարածած տեղեկությունը Մերձավոր Արևելք 14 հազ․ զորք , նավեր և այլ ռազմական տեխնիկա ուղարկելու մտադրության մասին։