Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ինստագրամ»-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարիքին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ»,- գրել է Կադիրովը։