ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այդ մասին հայտնում է ամերիկյան պետդեպարտամենտը:
Նշվում է, որ կողմերը ծրագրում են քննարկել «տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտնել էր, որ Սպիտակ տունն աշխատում է նաև Լավրովի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կազմակերպելու ուղղությամբ: