Ֆինլանդիայի նոր վարչապետ կդառնա 34-ամյա Սաննա Մարինը, ով նախկինում զբաղեցնում էր երկրի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի պաշտոնը, հայտնում է Корреспондент-ը՝ ֆիննական Yle գործակալությանը հղումով: Սաննա Մարինը կդառնա աշխարի ամենաերիտասարդ վարչապետը:
Մարինն ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազորների խորհրդի կողմից վարչապետ Անտիի Ռինեի հրաժարականից հետո:
Ֆինլանդիան առաջին անգամ կառավարելու է «կանանց հնգյակը». կոալիցիայի մեջ մտնող բոլոր կուսակցությունների ղեկավարները կանայք են: