Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կշփվեն Ելիսեյան պալատում նորմանդական քառյակի գագաթաժողովից հետո, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը Փարիզից:
Քառյակի հանդիպումը պետք է սկսվի Երևանի ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին, որից հետո կկայանա մասնակիցների մամուլի ասուլիսը: նախատեսվում է, որ բանակցությունները կտևեն 2 ժամ 45 րոպե:
Մինչև գագաթաժողովի սկսվելը պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորպես, Պուտինը կշփվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զելենսկու հետ հանդիպումը կկայանա գագաթնաժողովից հետո:
«Նորմանդական ձևաչափը» Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցերով դիվանագիտական խումբ է, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան: