Գեներալ Խալիֆա Հաֆթարի լիբիական ազգային բանակը մոտ է Տրիպոլիի գրավմանը: Այս մասին հայտարարել է Լիբիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալյամեն Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում: «Հաֆթարի զորքերին ռուսների միանալուց հետո Տրիպոլիի վրա հարձակումն ուժեղացել է»,- հայտարարել է Սալյամեն:
Տրիպոլիի հնարավոր անկման մասին հայտարարել է նաև Լիբիայի ազգային համաձայնության կառավարության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Սիյալան: Նրա խոսքերով, Ռուսաստանն աջակցում է Հաֆթարի զորքերին ինչպես կենդանի ուժով, այնպես էլ անօդաչու սարքերով: