WhatsApp մեսենջերը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս խնդիրներ սահմանել և համապատասխան հիշեցումներ ստանալ:
Նորամուծությունը ներկայացվել է whatsapp.any.do կայքում: Հիշեցումների Any.do ծառայության հետ համատեղ ստեղծված գործառույթը կոչվում է WhatsApp Reminders («WhatsApp Հիշեցումներ») և տեղադրված մեսենջերով բոլոր սարքերի համար հասանելի է վճարովի բաժանորդագրությամբ:
Խնդիր սահմանելու համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոթին՝ հիշեցման ժամը նշելով: Դրանից բացի, խնդրի ավտոմատ ստեղծման համար Any.do-ին կարելի է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացած հաղորդագրությունները: