ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատարի Պետություն և գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի՝ նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ: