Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթներով մեկնող անձանց, փոխանցում է Panarmenian-ը:
Համաձայն օրենքի այս նախագծի՝ վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություն բացող ավիաընկերությունները ազատվում են օդի տուրքից: