Չիլիի С-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որն անհետացել էր ռադարների էկրանից և որում գտնվել է 38 մարդ, կործանված են ճանաչել: Այս մասին հայտնել է երկրի ռազմաօդային ուժերը՝ իր թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Չիլիի ՌՕՈՒ-ն, ինչպես նաև ազգային ու օտարերկրյա ինքնաթիռները վթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով:
Օդանավը տեղափոխում էր նավթատարի սպասարկման համար անձնակազմի, որը վառելիք է մատակարարում բազաներից մեկին: