Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին «ՐԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ավելի վաղ, ՀՀ-ում քրեական գործ էր հարուցվել մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշման գործողությունը, ըստ որի ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:
Նա հայտարարել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների և մատակարարումներ իրականացնելու ՀՀ ուժային կառույցներին: