84 տարեկանում սրտի վիրահատության ժամանակ մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը։
Դա տեղի է ունեցել Մյունխենի կլինիկաներից մեկում, հաղորդում է ՌԵՆ ՏՎ–ն։
«Ի սրտե ցավում եմ, որ հեռացել է ակտիվ ու կենսուրախ մարդը, ով ղեկավարել է Մոսկվան հետխորհրդային բարդ շրջանում, շատ բան է արել քաղաքի և դրա բնակիչների համար: Ցավակցում են հարազատներին»,- Թվիթերում գրել է Մոսկվայի ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: