ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով Ռուսաստանին կոչ է արվում իր զորքերը դուրս բերել Ղրիմի թերակղզուց, դեմ է քվեարկել 19 երկիր:
Այդ երկրների թվում են՝ Հայաստանը, Բելառուսը, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Ֆիլիպինները, ՌԴ-ն, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
Փաստաթղթին կողմ են քվեարկել 63 երկրի պատվիրակություններ, իսկ 66-ը ձեռնպահ է մնացել:
Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ընդունել է ուկրաինական բանաձևը «Ղրիմի և Սևաստոպոլի ռազմականացման, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի» մասին: