Twitter-ը հրապարակել է 2019-ի ամենաքննարկված թեմաները սոցիալական ցանցում:
Twitter միկրոբլոգում ամենաքննարկվող թեման այս տարի եղել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը՝ապրիլի 15-ին։
Երկրորդ տեղում «Ռեյվի դարաշրջանի սկզբի» մասին հեշթեգն էր, որը խորհրդանշում է Ճապոնիայում կայսեր փոփոխությունը։
Երրորդ տեղում՝ Վենեսուելան, որտեղ տարեսկզբին տեղի ունեցան զանգվածային բողոքներ։
Քննարկվել են եղել նաև բրեքզիթի, Հագիբիս թայֆունի, Ամազոնիայի հրդեհների, Հոնկոնգի, կլիմայական բողոքների թեմաները, նորզելանդական Քրայսթչերչի ահաբեկչությունը և դեմոկրատների նախընտրական բանակռիվներն ԱՄՆ-ում։
2019-ին ամենաքննարկվող անձինք են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա նախորդ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։