Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները երեկ հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է Անադոլուն:
Հատուկ ուշադրություն է հատկացվել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագրի կատարմանը և Իդլիբում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերին: