Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը «Ինստագրամ»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար:
«Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-գրել է նա։
Ավելի վաղ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ինստագրամ»-ի իր էջում շնորհավորել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: