Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» Է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը և հայտարարել Է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրեցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- գրել Է Թրամփը: Նա նշել Է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր, «ներառյալ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ՄՓՀՀՎ-ի (Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման) պայմանագիրը, միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը և ընտրություններին միջամտությունը»: «Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակմանը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել Է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպմանը Ռուսաստանին նախազգուշացրել Է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելուց: Թրամփի և Լավրովի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում, տևել են 45 – 50 րոպե: