Խորհրդարանը ձայների 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի միայն ՍԴ դատավորները կարող են կամովի գնալ վաղաժամ կենսաթոշակի։ Թաշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու է ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։