Թուրքիան պատրաստ է քննարկել ամերիկացի զինծառայողների համար Ինջիրլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: Այդ մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Թուրքիան կարող է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիրլիքի ավիաբազայից»,- նրա խոսքը մեջբերել է Sabah թերթը:
Չավուշօղլուի խոսքերով` Անկարան նաև կարող է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի տարրերը: