Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողի հարցերին չպատասխանելու համար թաքնվել է կաթնամթերքի սառնարանում, այս մասին հաղորդում է The Daily Mirror -ը:
«Good Morning Britain» թոք-շոուի լրագրողը մոտեցել է Ջոնսոնին և հարցրել, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել իրենց հաղորդմանը: Վարչապետը պատասխանել է․ «Մեկ րոպեից կմոտենամ» և իր օգնականների ուղեկցությամբ մտել սառնարան: