ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կարևոր իրադարձություն է դարձել, սակայն առայժմ ստիպված չենք խոսել երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժերի մասին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անկասկած, դա կարևոր պահ է, բուն փաստը, որ ռուսաստանցի նախարարին ընդունել է ԱՄՆ նախագահը՝ կարևոր պահ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպումը:
«Այլ հարց է, որ առայժմ ստիպված չենք խոսել մեր երկկողմ հարաբերություններում որևէ դրական տեղաշարժի մասին: Բայց այսպիսի շփումները կարևոր են»,- հավելել է Պեսկովը: