Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության ընկերությունների (IRISL Group), դրանց չինական «դուստր» ընկերության` E-Sail Shipping Company Ltd-ի, Իրանի Mahan Air ավիաընկերության դեմ: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հղումով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցներ սահմանելու համար հիմք է ծառայել այն, որ դրանք փոխադրումներ են իրականացնում` «կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ»:
Բացի դրանից, ինչպես տեղեկացրել է Պետդեպը, պատժամիջոցների ներքո են հայտնվել Իրանի ևս ութ կառույցներ, որոնք «օգնել են մաքսանենգ ճանապարհով իրանական զենք հասցնելու Եմեն»: