Վրաստանի խորհրդարանի պատգամավորները շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը՝ այնտեղ կասկածելի հեղուկի առկայության պատճառով: Պատգամավորների փոխանցմամբ՝ հեղուկը նիստերի դահլիճ են բերել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» պատգամավորները:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:
Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ է տարածվել: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված է և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի, հաղորդել է Sputnik-ը: