Մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը։ Այս մասին, ինչպես հայտնում է News.am-ը, Քրեական օրենսգրքի հանրային քննարկումների ժամանակ դեկտեմբերի 12-ին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան:
Նրա խոսքով՝ համագործակցությունը նոր Քրեական օրենսգրքի մշակման գործում արտացոլում է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը։ «Կարևոր է գնահատել բռնության, կոռուպցիայի և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ճանապարհային քարտեզի իրականացումը։ Մոտեցումները, որոնք մշակվել են, հաշվի են առնում Հայաստանի առանձնահատկությունները և ուղղված են գիտելիքների մակարդակի բարձրացմանը կյանքի իրավունքի պաշտպանության մասով, ինչը լրացնում է երկրի ջանքերը բարեփոխումների ճանապարհին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։