Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական ոլորտներում կառավարման զարգացման քաղաքականության մասին» համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 12-ին ասել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, հայտնում է News.am-ը։
Ծրագրի հիմնական նպատակները, նրա խոսքով, մրցակցության, առևտրի և որակի, կոռուպցիայի դեմ գործընթացների և պայքարի ուժեղացումն է, աջակցությունը արդարադատության և պետական ծառայության ոլորտների գործունեությանը, ինչպես նաև հարկային համապատասխանութան և արդյունավետության բարձրացումը կապիտալ ծախսերի ոլորտում։
Վարկի մարման ժամկետը 25,5 տարի է՝ 14,5 տարի արտոնյալ շրջանով։