Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը:
Մաքսային կցորդը կգործի ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու նպատակով, հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվելու է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ Վլադիկովկասում, ինչը Վերին Լարսի մաքսային կետից 20-25 կիլոմետր է հեռու: