System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանն արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը.
«Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։ Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»,- գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ, այսօր ԱՄՆ Սենատն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։