Անկարան արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Սակայն նրանք, ովքեր պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակների հասնելու համար՝ ընդսմին անտեսելով փաստերը, երբեք ցանկալիին չեն հասնի», - նշել Է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ավելացնելով, թե նման քայլերը չեն ազդի տարածաշրջանում իր կենսական շահերի համար պայքարը շարունակելու Թուրքիայի վճռականության վրա: Դեկտեմբերի 12-ին ամերիկացի սենատորները միաձայն բանաձև են ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին: