ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ անց կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ ԵվրԱզԷՍ-ի տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու համար, հայտնում է «Այսօր»-ը:
Նախատեսված են բարձր մակարդակով ոչ պաշտոնական հանդիպումներ, ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ ուրբաթ Երևանում կայացած ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստի շրջանակում: