Մեծ Բրիտանիան որպես մեկ ամբողջություն ԵՄ-ից դուրս կգա մինչև 2020 թվականի հունվարի 31-ը. Ջոնսոն
Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexit-ը կիրականացվի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին դեկտեմբերի 13-ի առավոտյան Լոնդոնում հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով ընտրողների առջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում, մինչև հունվարի 31-ը՝ առանց որևԷ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»:
Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը օրենքների, սահմանների, ֆինանսների, առևտրի և ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել Է Ջոնսոնը, որի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել Է Sky News հեռուստաալիքը:
Կառավարության ղեկավարը նաև նշել Է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլևս չկա: «Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, և դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը: