Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերն իր Twitter-յան էջում մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:
«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը,- գրել է Շերը: - Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»:
Շերը նաև կադրեր է հրապարակել 1993 թվականին Հայաստանում բեռնատար օդանավով իր ճամփորդությունից, երբ երկրում «ջուրը օրական 2 ժամով էին տալիս և ջեռուցում չկար»:
«Երևանում վայրէջք կատարեցի կենսականորեն կարևոր պաշարներով»,- նշում է երկգչուհին: