ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պնդում է՝ ներկա փուլում բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, հայտնում է «Այսօր»-ը։
«Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: