Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին ԱԳՆ են հրավիրել՝ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի կապակցությամբ:
Սնկարան դատապարտել է բանաձևի ընդունումն ու հայտարարել է, որ այն «վավերական» չէ և ԱՄՆ օրենսդիրներին մեղադրել է «պատմությունը քաղաքականացնելու մեջ»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում: