Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատագամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։
«Այս հողերում տեղի ունեցած մեծ հանցանքը այս հողերում քննարկվում է, սակայն չի գտնում արդարություն, որի համար այն դառնում է այլ խորհրդարանների թեմա։
Միակ խորհրդարանը, որ կարող է սպիացնել հայ ժողովրդի վերքը` Թուրքիայի խորհրդարանն է, որի մեկ անդամը նաև ես եմ»,- գրել է Կարո Փայլանը։