Բրյուսելում կայացած գագաթաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշում են կայացրել վեց ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` նշելով, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում առաջընթացը բավարար չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար:
«Կարելի է ասել, որ կա այդ հարցում որոշակի առաջընթաց, բայց դա բավարար չէ , որպեսզի կարողանանք հանել պատժամիջոցները: Հետևաբար, մենք միաձայն որոշեցինք երկարացնել դրանք»,- ասել է Մերկելը: