Այսօր Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այսպիսով ավարտին հասցնելով Բելգիայի կողմից համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտել են ԵՄ անդամ 28 պետություններից 18-ը: