Սուդանի դատարանի որոշմամբ, նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, հայտնում է Panorama.am-ը` հղում կատարելով «Լենտա.ռու» լրատվական կայքին։
Տարիքի պատճառով ալ-Բաշիրը բանտարկությունը կանցկացնի ոչ թե բանտում, այլ վերականգնողական կենտրոնում։ Այստեղ տարեց հանցագործներն են կրում պատիժը։