Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա և մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, եթե հրավեր ստանա։ Այս մասին նախագահ Սարգսյանը ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Միանշանակ կգամ, եթե հրավիրվեն: Դա մեծ Հաղթանակի օրն է, և այս հաղթանակը կարևոր է բոլորիս համար` և´ ռուսների, և´ հայերի, և´ ուկրաինացիների, և´ ուզբեկների, և´ այլ ժողովուրդների համար: Սա մեր հաղթանակն է: Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք իր ներդրումն է ունեցել այդ հաղթանակի գործում, ներառյալ արտերկրում գտնվող հայկական սփյուռքը: Հետևաբար, Մեծ Հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ, շատ ուրախ կլինեմ, եթե գտնվեմ Մոսկվայում», - ասել է նախագահ Սարգսյանը: