Հայաստանը ցանկանում է դեպի Ռուսաստան ուղղորդել արհեստական բանականության ոլորտում ռուսական ներդրումներ գրավելու մեջ հետաքրքրված սփյուռքահայ ներդրողներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է, մեզ մոտ աշխատում են ռուսական բանկեր, «Գազպրոմը», առանձին գործարարներ, բայց ապագայի Հայաստանը պետք է ավելի ուժեղ լինի, քան այսօր։
Ռուսական փորձը, եվրասիական համագործակցության ընդհանուր հարթակի շրջանակում մեր կապերը պետք է հնարավորություն տան ոչ միայն ռուսական ներդրումներ ներգրավել Հայաստան, այլ նաև հայկական ներդրումներ՝ Ռուսաստան, ես նկատի ունեմ Հայաստանից և հայկական սփյուռքից, որոնք ապրում են Ամերիկայում, Ֆրանսիայում։ Իմ դերերից մեկն է ոգեշնչել նրանց ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում», - նշել է նախագահը Քաթարում Դոհայի համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ Հայաստանն, իր հերթին, շահագրգռված է արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և մաթեմատիկական մոդելների հետ կապված նախագծերում ռուսական ներդրումներ ներգրավելու հարցում։