Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավազքի ժամանակ WSAV-TV հեռուստաալիքի ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել: Երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից և վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին, հաղորդում է News.am-ը` հղում կատարելով Fox News-ին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես էր կինը շփոթվել և որոշ ժամանակ չէր հասկանում՝ ինչպես արձագանքել: Այնուհետև նա շարունակել էր իր աշխատանքը, որից հետո, սակայն, բողոք ներկայացրել ոստիկանությունում: Նա հայտնել էր ոստիկաններին, որ տղամարդը նաև ուժ գործադրելով բռնել էր նրա հետույքը:
Պարզվել է, որ այդքան անվայել և զարհուրելի արարք գործած տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն էր:
Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու և իրավախախտում կատարելու մեղադրանքով: