ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առավել կառուցողական բնույթ է կրում, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն Առաջին ալիքին տված հարցազրույցում:
«Եթե ես ճիշտ եմ հասկանում, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշակի հակասություններ կան, և դա մեր քննարկելու հարցը չէ: Ցանկանում եմ միայն ասել, որ եթե նկարագրենք իրավիճակը, ապա նախագահ Պուտինի ուղերձն Էրդողանին բոլորովին այլ բնույթ է կրում, քան Թրամփի այն հայտնի նամակն Էրդողանին»,- ասել է Պեսկովը:
Պատասխանելով սիրիական Իդլիբի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցության մասին հարցին՝ նա նշել է, որ համագործակցությունը շարունակվում է: