Ֆիլիպիններում առնվազն 37 մարդ Է տուժել դեկտեմբերի 15-ին Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, հաղորդում է DW-ն:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր, որ տարերքի զոհ Է դարձել վեցամյա մի աղջնակ: Նա զոհվել Է պատի փլվելուց:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր ավելի քան 1,2 մլն բնակչությամբ Դավաո քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը մոտավորապես 80 կմ խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: