Զիմբաբվեի իրավապահ մարմինները կալանավորել են երկրի փոխնախագահի տիկին Կոնստանտինո Չիվենգա Մերի Մուբայվուին մեքենայությունների և փողերի լվացման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի հակակոռուպցիոն հանձնաժողովին:
Մուբայվուն կալանավորվել է շաբաթ երեկոյան և, ըստ ամենայնի, երկուշաբթի կկանգնի դատարանի առաջ, հաղորդում է հակակոռուպցիոն հանձնաժողովի մամուլի քարտուղար Ջոն Մակամուրեն:
Պաշտոնյան հրաժարվել է ներկայացնել այդ գործի մանրամասները: