Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից Երևանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ: Գները սկսվելու են մեկ ուղղության համար 24,99 եվրոյից՝ միայն ձեռքի ուղեբեռով: Արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ անել: Տոմսերը վաճառում ենք միայն օնլայն: