Կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 օր շարունակվում Է Ֆրանսիայում, 630 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի ճանապարհներին:
Նշվում Է, որ ժամը 08:46-ին (Երևանի ժամանակով 11:46-ին) Փարիզի տարածաշրջանի ճանապարհներին խցանումները հասել են 600 կիլոմետրի:
Ճանապարհներին նման իրավիճակի պատճառ են դարձել գործադուլը և անձրևը: