Այսօր մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները, հայտնում է ՊՆ-ն:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Պաշտպանության նախարարի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: